Ашоту Бегларяну
— Ответь, хачкар, мне, — я открыт душою,
Твоею правдой сердце я омою,
Как свежестью арцахских родников.
Скажи, хачкар, пусть мой вопрос не нов,
И, может, выглядит совсем нелепо.
Хочу понять страну твою и небо,
Что смотрит с интересом на меня…
Я чувствую, как будто приобняв
Меня за плечи, кто-то шепчет в ухо:
— Тому, кто хочет слышать, — мало слуха,
Тому, кто хочет видеть, — мало глаз,
Кто хочет говорить, — не нужно фраз.
Пойми, скиталец, каждая тропинка
Неповторима, как слеза, снежинка…
И, если небо ты понять решил,
Спроси о том у собственной души.
Взгляни, мой друг. Ты видишь эти горы?
Знакомься. Мрав. С собратьями просторы
Родной страны из века в век хранит.
Он видел, как здесь первый неофит
С Егише и Дадо общался с Богом,
Как к Амарасу строилась дорога,
Как возводились Гандзасар, Урек.
Здесь каждая вершина, человек,
На живописном карабахском плато
Тебе поведает, какую плату
Платил Арцах за мир и честь свою.
Как в прежние столетия молю:
В дни радости и время непогоды
Храни, Господь, Арцах с его народом!
За пролитые пот его и кровь
Наградой будет пусть Твоя Любовь!
Хачкар умолк. Я под своей рубахой
Биенье сердца ощутил Арцаха
16-17 февраля 2006 г.
__________________________________

Перевод Сократа Ханяна:

ԶՐՈՒՅՑ

Գրող ընկերոջս` Աշոտ Բեգլարյանին

Խոսիր ինձ հետ, Արցախ, հոգիս բաց է քո դեմ,
Արդար քո զրույցով թող իմ սիրտը օծվի,
Հմայվել եմ ես քո անտառներով եդեմ,
Աղբյուրներիդ շունչը թող անցնի իմ խոսքին:
Խոսիր ինձ հետ, Արցախ, թեկուզ հարցս նոր չէ,
Թեկուզ հարցս հնչի միամիտ ու թեթև,
Առեղծվածը քո հին, պատմությունը անշեղ,
Հուզում են ինձ անվերջ ու պարգևում թևեր:

Եվ Արցախն ասես ձեռքը դրած ուսիս,
Մի առինքնող ձայնով խոսեց հոգեհմա,
— Թե ուզում ես լսել, իմ երգերը լսիր,
Թե ուզում ես տեսնել, իմ լեռները գնա,
Թե ուզում ես խոսել, բառեր պետք չեն երբեք,
Իմ ամեն մի կածան, իմ ամեն մի ճամփա,
Ամեն ծաղկուն այգի, ամեն բարիք ու բերք
Կզրուցեն, ինչպես առասպելված մատյան:
Իսկ թե որոշել ես տեսնել խորքն իմ հոգու,
Ճամփորդ, լավ է դիմես քո սեփական հոգուն:

Իմ բարեկամ, նայիր աստղոտ իմ լեռներին,
Նայիր Մռով սարին` նահապետին իմ քաջ,
Նա վկան է անցած բազում իմ դարերի,
Մարտերի մեջ անթիվ նա չի տեսել նահանջ:
Նա տեսել է` ոնց են նոր հավատի ջահեր
Եղիշեն ու Դադին խոսել Աստծո հետ,
Ոնց է Ամարասը ապրել սրբավայել,
Ոնց է Գանձասարը անցել ուղին անթեք:

Իմ ամեն մի բարձունք սարահարթ է լույսի,
Կբացի քո առջև հրաշքներն իմ չքնաղ,
Նա կպատմի, թե ինչ գնով եմ ես կյանքում
Փրկել պատիվն իմ թանկ և օրերը խաղաղ,
Ոնց եմ ես աղոթել` հավատիս ուժն առած,
Պահին արհավիրքի և ցնծության ժամին,
Չարին անհանդուրժող, բարուն եղբայր դառած,
Արդար եմ ես, ճամփորդ, նենգ է իմ թշնամին:
Զավակներիս թափած թանկ արյունի համար
Տերը ինձ կընծայի իր Սուրբ Սերը անմար:

Նա ավարտեց խոսքը: Իսկ ես իմ կրծքի տակ
Նրա սիրտն զգացի` շնչառությամբ իր տաք: